Սպիտակ տան մամուլի քարտուղարը Բայդենի դեմենցիայի մասին հարցը վիրավորական է համարում

Սպիտակ տան մամուլի քարտուղարը Բայդենի դեմենցիայի մասին հարցը վիրավորական է համարում

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը վիրավորական է համարել այն հարցը, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմենցիա ունի։

WBT ռադիոհաղորդավարը երեքշաբթի օրը հարցազրույցի ժամանակ Ժան-Պիերին հարցրեց, թե արդյոք ԱՄՆ նախագահը տառապում է դեմենցիայով: «Ես չեմ կարող հավատալ, որ դուք ինձ տալիս եք այդ հարցը: Դա աներևակայելի վիրավորական հարց է», - ասաց նա:

«Թույլ տվեք հստակ ասել. վերջին մի քանի տարիների ընթացքում նախագահի բժիշկը համապարփակ տեղեկատվություն է տրամադրել նրա առողջության մասին», - շարունակեց Ժան Պիերը: Նա ընդգծել է, որ Բայդենը «միշտ կենտրոնացած է եղել ամերիկացի ժողովրդի վրա» և պատմական է անվանել իր գործողությունները որպես պետության ղեկավար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում