Էրլինգ Հոլանդը՝ Golden Boy մրցանակի դափնեկիր
Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն արժանացել է Golden Boy մրցանակին, որը շնորհվում է Եվրոպայում հանդես եկող մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին, հայտնում է Tuttosport-ը:
Նախորդ 3 տարիներին այս մրցանակին արժանացել էին Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը (2019), Թուրինի «Յուվենտուսի» հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտը (2018) և ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն (2017):
Էրլինգ Հոլանդը 2020-ի հունվարին էր տեղափոխվել «Բորուսիա», որի կազմում անցկացրած 29 խաղերում դարձել է 27 գոլ ի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ