Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.46%-ով և կազմել 2167.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 8359.50 դոլար, կապարի գինն աճել է 0.05%-ով և կազմել 2093.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 20508.00 դոլար, անագի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 27320.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.95%-ով և կազմել 2411.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 48325.27 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ