Հարավային Կորեան վստահեցրել է, որ Սեուլը չի ձգտում ՆԱՏՕ-ի ասիական անալոգ ստեղծել
Կորեայի Հանրապետության իշխանությունները չեն ձգտում ստեղծել ՆԱՏՕ-ի ասիական անալոգը, այլ շահագրգռված են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործընկերության զարգացմամբ՝ միջազգային կայունություն և խաղաղություն ապահովելու համար։
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պակ Չինը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։
Կորեայի Հանրապետությունը, որպես ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր, մտադիր է դաշինքի երկրների հետ քննարկել առկա մարտահրավերները համատեղ հաղթահարելու ուղիները, ներառյալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերը, հավելել է Պակ Չինը։
Նրա խոսքով՝ քննարկումների առարկա կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ներդրումը Կորեական թերակղզում և տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ «Սա շատ արդյունավետ և բովանդակալից փոխգործակցություն է»,- ասել է Պակ Չինը՝ խոսելով դաշինքի և ասիական երկրների համագործակցության մասին։
Կարծիքներ