Խոշոր ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը Սայաթ-Նովա պողոտայում տապալել է լուսակիրն ու բախվել էլեկտրասյանը

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը Սայաթ-Նովա պողոտայում տապալել է լուսակիրն ու բախվել էլեկտրասյանը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ԱԱԺամը 00։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու տապալել լուսակիրը։

Տարածքը սահմանազատել ու տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջացնեն։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում