Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ
Այսօր Արարատի մարզից Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 200 երեխաներ: Նրանք ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
Ընդհանուր առմամբ, մարզից այս ծրագրով ճամբար է մեկնելու 400 երեխա։
Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Կարծիքներ