ՌԴ Հրեական ինքնավար շրջանում ջրհեղեղի վնասը կազմել է մոտ 215 միլիոն ռուբլի

ՌԴ Հրեական ինքնավար շրջանում ջրհեղեղի վնասը կազմել է մոտ 215 միլիոն ռուբլի

Հրեական ինքնավար մարզի տարածքում օգոստոսին և սեպտեմբերին տեղի ունեցած ջրհեղեղը սոյայի արտադրողներին հասցրել է 215 միլիոն ռուբլու վնաս, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական ինքնակառավարման մարմինների հայտարարությանը։

«Հաստատված վնասը սոյայի վրա որոշվում է 215 միլիոն ռուբլու սահմաններում: Այժմ գյուղատնտեսության նախարարությունը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին` այդ միջոցների հատկացման մասին `հրեական ինքնավար մարզի ֆերմերներին աջակցելու համար»,- ասել է Հրեական ինքնավար մարզի փոխվարչապետ Օլեգ Իվակաևը։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը հայտարարել էր, որ սննդամթերքի արտադրությանը վերաբերող ներդրումային ծրագրերի միջոցով Հեռավոր Արևելքում պարենային անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի ՝ նշելով, որ դրանք պետք է առանձին ֆինանսական աջակցություն ունենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում