Գետարգել-Ձորաղբյուր ճանապարհին «Mercedes»-ը կախվել է ձորակը
Հուլիսի 4-ին, ժամը 23։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել-Ձորաղբյուր ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ֊ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Կարծիքներ