ՀՀ-ի և Կիպրոսի անհետ կորած անձանց հարցերով զբաղվող գերատեսչություններին առաջարկվել է համատեղ միջոցառմամբ հանդես գալ
Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է անհետ կորած անձանց հարցերով Կիպրոսի նախագահի հատուկ հանձնակատար Աննա Արիստոտելուսի հետ։
Դեսպանության հաղորդմամբ, Մկրտչյանը ներկայացրել է ղարաբաղյան երկու պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց ուղղությամբ կատարված աշխատանքները, ընդգծել, որ չնայած արհեստական խոչընդոտներին, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը և հաշվի առնելով Կիպրոսում տարիներ ի վեր այդ ուղղությամբ տարված աշխատանքները, անհրաժեշտ է փորձի փոխանակման կազմակերպում, շփումների ակտիվացում հայաստանյան գործընկերների հետ։
Հատուկ հանձնակատարը նշել է, որ առկա են բազմաթիվ ընդհանրություններ անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հայկական և կիպրական համապատասխան գերատեսչություններում և առաջարկել է դիտարկել առաջիկայում համատեղ միջոցառմամբ հանդես գալու նախաձեռնություն, որն այդ ուղղությամբ միջազգային տեղեկացվածության բարձրացման նպատակ կհետապնդի։
Կարծիքներ