Էրդողանը՝ Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչությունները ժամանակավորապես փակած երկրների գործողությունները որակել է որպես «ժամանակի հետ խաղ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախարարների կաբինետը մտադիր է երկուշաբթի օրը որոշել, թե ինչ պատասխան միջոցներ պետք է ձեռնարկել հանրապետությունում արևմտյան երկրների հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակի համատեքստում։ Այդ մասին նա ասել է կիրակի օրը Այդըն քաղաքում երիտասարդների հետ զրույցի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
Էրդողանը միաժամանակ իր դիվանագիտական ներկայացուցչությունները ժամանակավորապես փակած երկրների գործողությունները որակել է որպես «ժամանակի հետ խաղ»։
Կարծիքներ