Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի բնակիչը նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն է գործել․ ԱՀ ՔԿ

Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի բնակիչը նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն է գործել․ ԱՀ ՔԿ

2023թ. մարտի 3-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի առանձնատներից մեկում 1984թ ծնված, նույն համայնքի ժամանակավոր բնակիչ Վ.Ա.-ն ապօրինի պահվող մարտական նռնակի պայթեցմամբ ինքնասպանություն է գործել։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ քննչական կոմիտեն։

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Նշանակվել են փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում