Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով արգելապատնեշ կկառուցվի
Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզումը հնարավոր էր կանխարգելել, սակայն այդ մասով համապատասխան եզրակացություն կտան մասնագետները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դեռ մի ամիս առաջ ճաքեր նկատվել էին ճանապարհի վրա։
«Եզրակացություն ունենք, որ այդ ճաքերը շինաշխատանքների արդյունքում չեն առաջացել։ Փլուզումը կախված է նաև նրանից, որ այդ ճանապարհը շերտերով հավաքված ճանապարհ է և արգելապատնեշներ չլինելու պատճառով ամբողջությամբ քանդվել է։ Դա միտումնավոր չի իրականացվել, այս պահին ճանապարհը փակ է, միջնաշերտն ամբողջությամբ փորվում է, համաձայնություն կա, որ տասնօրյա ժամկետում կունենանք այն ճանապարհը, որը մինչև փլուզումն էր»,-ասաց քաղաքապետը` հավելելով, որ , ճանապարհի ամբողջ երկայնքով արգելապատնեշ կկառուցվի։
Կարծիքներ