Հանդիպել են ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները

Հանդիպել են ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները

Այսօր` մայիսի 24֊ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:

Նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:

ԱԻ և ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում