Թմրանյութերի շրջանառությունը, չնայած կորոնավիրուսին, Եվրոպայում աճել է
Կորոնավիրուսը Եվրոպայում նպաստել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների աճին: 2020 թվականին Եվրոպա ծանր թմրանյութերի ներկրման վիճակագրությունը, 2019-ի համեմատ, աճել է: Երկրների արգելափակումը ոչ մի կերպ չի խոչընդոտել թմրանյութերի շրջանառությանը: Հակառակը՝ ստիպել է, որպեսզի հանցագործները նոր ուղիներ փնտրեն առևտուրը շարունակելու համար:
«Ցամաքային ճանապարհների փակման պատճառով հանցագործները սկսել են օգտագործել ծովային ուղիները»,- պատմել է գիտական վերլուծաբան Տիբերիու Ստոյան:
Նա նկատել է, որ 2020-ի երկրորդ կեսին աշխարհի խոշոր նավահանգիստներում հայտնաբերվել են ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ: Միայն Անթվերպենի նավահանգստում 2021 թվականի փետրվարից սկսած ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է ավելի քան 27.67 կգ կոկաին: Ընդհանրապես թմրանյութերի հետ կապված հանցագործությունները 2020 թվականին, 2019-ի համեմատ, աճել են 1.7 տոկոսով ՝ գրանցվել է 365 753 իրավախախտում,- գրում է Известия-ն: Լատինական Ամերիկայից թմրանյութերը հիմնականում առաքվել են Ռոտերդամի, Համբուրգի, Անթվերպենի նավահանգիստներ:
Կարծիքներ