Honda-ի վարորդը Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, վերջինս տեղում մահացել է
Հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցել են, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Կարծիքներ