Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, է՛լ ստատուս է գրում, է՛լ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան

Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, է՛լ ստատուս է գրում, է՛լ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման մի դրվագի, որում երիտասարդներից մեկը վարչապետին հարց է ուղղել, և հաջորդիվ տարբեր գրառումներով ու հարցազրույցներով հանդես եկել:

«Տեսա՞ք վարչապետը որքա՜ն բորբոքված է, որքա՜ն կարմիր է դեմքը, որքա՜ն բարձր է գոռում))

2 օր է, կուսակցական պատկանելիությամբ չգիտեմ, բայց տեսակով փոքրիկ դաշնակ մի երիտասարդ, որը այս տեսանյութում հենց հարց է տալիս, հանդիպման այս կտորի մասին հեքիաթներ է պատմում, է՛լ ստատուս է գրում, է՛լ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում, ու խոսում-խոսում, որ ինքը պատմական Հայաստանի քաղաքացի է, որ իր համար 300 քառ. կմ տարածքով հայրենիք ունենալն ավելի նախընտրելի է, քան 29.743 քառ. կմ տարածքով պետությունը:

Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ...»,- գրել է Հակոբյանը:

Գրառմանը կից պատգամավորը նաև վերահրապարակել է հանդիպման այդ հատվածը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երևանի պետական համալսարան, ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, նաև հանդիպում ունեցել դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում