Եղիսաբեթ Երկրորդը պատմել Է, որ անցավ Է տարել COVID-ի դեմ պատվաստումը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն իր համար եղել Է բացարձակապես առանց ցավի, եւ բոլոր հպատակներին հորդորել Է մտածել մյուսների մասին եւ նույնպես պատվաստում ստանալ:
«Դա շատ արագ եղավ… Եվ պատվաստումն ամենեւին ոչ մի ցավ չպատճառեց»,-Եղիսաբեթ Երկրորդը պատմել Է առողջապահության ներկայացուցիչների հետ անցկացված տեսազանգի ժամանակ, որոնք զբաղվում են COVID-ի դեմ պատվաստման ծրագրով: «Երբ դուք ստանում եք պատվաստանյութը, ձեզ մոտ այն զգացողությունն Է առաջանում, որ պաշտպանված եք, ինչը, կարծում եմ, շատ կարեւոր Է»,-հավելել Է նա: Թագուհու խոսքով՝ հարկավոր Է «մտածել մյուս մարդկանց մասին, այլ ոչ թե միայն՝ ձեր», եւ պատվաստում ստանալ: Մեծ Բրիտանիայի թագուհին նաեւ ուշագրավ Է համարել այն, թե որքան արագ Է պատվաստումն սկսվել երկրում, եւ որքան մարդ Է արդեն կարողացել ստանալ ներարկումը: Եղիսաբեթ Երկրորդը եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը, COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստվել են հունվարին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ