Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում

Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում

Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում: Արդյունքում՝ սննդի շղթայի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ (4-ը՝ հանրային սննդի օբյեկտներում) աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Հետևեք մեզ նաև Տելեգրամում