Պատերազմի մասնակից ընկերները սեփական գործն են հիմնել Գյումրիում

Պատերազմի մասնակից ընկերները սեփական գործն են հիմնել Գյումրիում

Գյումրիում հունվարի 30-ին բացվեց դիզայներական ընկերություն, որը հիմնել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ընկերությունը Գյումրիում հիմնադրելու որոշումը նրանք կայացրել են հայրենի քաղաքը զարգացնելու ու հայրենի հողին ամուր կանգնելու նպատակն ունենալով։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերով են կյանքի կոչել: Պատերազմի օրերին համընկնող ժամկետային զինվորական ծառայությունը տարբեր զորամասերում են անցկացրել, բայց այդ օրերի հիշողությունները երեքի մոտ էլ նույնն է: Անկեղծանում են՝ երկար ժամանակ էր պետք այդ օրերի «թմբիրից» արթնանալու համար, թեև եղածը մոռանալ չի ստացվում: Հայրենիքում գործ դնելու որոշումը հեշտ չի տրվել:

«Զորացրվելուց անմիջապես հետո միայն մեր կորուստների, ու դժվար օրերի մասին էինք հիշում, հետո մեր մեջ ուժ գտանք ու որոշեցինք՝ մեր ուժերով պետք է ամուր պահենք մեր հայրենիքը՝ մեր մասնագիտությամբ աշխատելով: Սա հայրենի երկրում նոր էջի սկիզբ է: Չենք մոռանա մեր զոհված ընկերներին, բայց միայն հետ նայելով չենք ուզում ապրել»,-պատմում է 22-ամյա Ռաֆայել Չախալյանը, ով պատերազմի օրերին եղել է Մարտակերտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում