Կանադան պատրաստ է պայքարել Facebook-ի դեմ՝ հետեւելով Ավստրալիայի օրինակին
Կանադան պատրաստ է պայքարել Facebook-ի դեմ՝ հետեւելով Ավստրալիայի օրինակին, որը «պատերազմ» է սկսել տեխնոլոգիական հսկայի հետ՝ առաջարկելով օրենք, որը պահանջում է վճարում նորությունների կոնտենտի համար:
Կանադայի ժառանգության նախարար Սթիվեն Գիլբոն Facebook-ի գործողությունները «անպատասխանատու» է անվանել այն բանից հետո, երբ սոցցանցերի հսկան որոշել է ջնջել ավստրալիական ողջ նորությունների կոնտենտը:
Նա զգուշացրել է, որ Կանադան հաջորդը կլինի, որը կստիպի սոցցանցին վճարել նորությունների կոնտենտի համար:
«Կանադան այդ մարտի կիզակետում է…Մենք իսկապես աշխարհում երկրների առաջին խմբում է, որոնք կանեն դա»,-ասել է Գիլբոն, գրում է Globe and Mail-ը:
«Հետաքրքիր է՝ ինչ կպատասխանի Facebook-ը, արդյո՞ք պատրաստվում է խզել հարաբերությունները Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ այլ երկրների հետ…Ինչ-որ պահի Facebook-ի դիրքորոշումը բացարձակ անկարող կդառնա»,-հավելել է նա:
Անցած տարի կանադական թերթերը հասել են տեխնոլոգիական հսկայի դեմ կառավարության միջոցների ընդունման՝ զգուշացնելով, որ երկիրը կարող է կորցնել հարյուրավոր աշխատատեղեր տպագրական լրագրությունում: Ավստրալական մոտեցմանը հետեւելը կանադական թերթերին թույլ կտա գրեթե 500 մլն դոլար ստանալ: Նման եկամուտը տեխնոլոգիական հսկաներից կպահանջի նորությունների կոնտենտի վճարման հարցով գործարք կնքել:
«Մենք չենք կարող արձագանքել առաջարկված օրենքին, քանի դեռ չենք տեսել այդ նախագիծը: Մենք կարծում ենք, որ Կանադայում նորությունների աջակցման այլ տարբերակներ կան, որոնք մեծ օգուտ կբերեն թերթերին: Պատրաստ ենք համագործակցել տվյալ բարդ հարցերով»,-ասել է Facebook Canada-ի պետական քաղաքականության բաժնի տնօրեն եւ ղեկավար Քեւին Չանը:
Կարծիքներ