«Ալաշկերտը» հավաքի վերջին խաղում հաղթեց ղազախական թիմին

«Ալաշկերտը» հավաքի վերջին խաղում հաղթեց ղազախական թիմին

«Բելեկում» ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» վերջին ստուգողական խաղում մրցել է ղազախական «Կիզիլ-Ժարի» հետ և հաղթանակ տարել։ armsport.am-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։

Երևանյան թիմի կազմում աչքի են ընկել Տարոն Ոսկանյանն ու Ուրոշ Նենադովիչը։

Հիշեցնենք՝ օրվա առաջին խաղում Վահե Գևորգյանի սաները ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էին ավարտել ուզբեկական «Բուխարայի» հետ հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում