Օդի ջերմաստիճանը կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Օդի ջերմաստիճանը կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ: Փետրվարի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:

Երևանում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում`13-16 մ/վ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում