«ՏիկՏոկ»-ի հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով uադրանքներ իրականացնել. Ավինյան

«ՏիկՏոկ»-ի հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով uադրանքներ իրականացնել. Ավինյան

«Տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել, այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։  

«Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ թեմայով մի սուտ կասի, և այդ սուտը, վստահաբար, կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ, և նաև քրեական գործի էութունը ցույց է տալիս, որ կա նաև 2-րդ կողմ։ Այսինքն՝ կան խուլիգանության հոդվածով անձինք, որոնք ներգրավված են։ Ինչպես տեսնում ենք, այս միջավայրում տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը է՛լ ավելի մեծ եռանդով փորձելու են սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։

Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներին։ Այս մանկապարտեզի հետ դուք, պարո՛ն Տեր-Մարգարյան, որևէ կապ չունեք»,- ասաց Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում