ՄՀՄՊԻ-ում հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համաժողով է կազմակերպվել
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի համակազմակերպիչն էր «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը:
Համաժողովին մասնակցող փորձագետները քննարկել են Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների պատմական զարգացումն ու հեռանկարները, ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա ու Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Հատուկ քննարկում է նվիրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին, քննարկվել են նաև ինտեգրացիոն ձևաչափերի էվոլյուցիան և տրանսֆորմացիան:
Կարծիքներ