Հաճելի է երկու կողմում էլ տեսնել ամուր հանձնառություն. Տոյվո Կլաարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, իսկ այսօր՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Այս մասին Տոյվո Կլաարը գրել է «Թվիտեր»-ի իր միկրոբլոգում և նշել, որ կայացած հանդիպումների առանցքային հարցը հաղորդակցությունների ապաշրջափակումն է եղել:
«Հաճելի է երկու կողմում էլ տեսնել ամուր հանձնառություն»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ