ՌԴ-ի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռներից երկուսն ընկել են Լեհաստանի տարածք. կան զոհեր

ՌԴ-ի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռներից երկուսն ընկել են Լեհաստանի տարածք. կան զոհեր

Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռներից երկուսն ընկել են Լեհաստանի տարածք: Լեհաստանում երկու մարդ է զոհվել այդ ամենի հետևանքով։

Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան անանուն աղբյուրին և Radio Lublin-ին։ Ենթադրվում է, որ ռուսական հրթիռները հատել են Լեհաստանի սահմանը և ընկել գյուղատնտեսական ֆերմայի վրա։

Լեհաստանի վրա ընկած հրթիռների մասին տեղեկությունը «Թվիթեր»-ում հաստատել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը, ով իր ցավակցությունն է հայտնել Վարշավային։

«Լատվիան դատապարտում է այս հանցագործությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Ազգային անվտանգության և պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը կոչ է արել ԶԼՄ-ներին «չհրապարակել չհաստատված տեղեկատվություն», գրում է Gazeta Wyborcza-ն։

Ըստ Radio Lublin-ի՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:40-ի սահմաններում (ՀՀ ժամանակով 18:40-ին): Պայթյունը հնչել է Ուկրաինայի հետ սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պշևոդով գյուղի հացահատիկի չորանոցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում