«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքում այդ պաշտոնում կառաջադրի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին»,- գրել է Գորգիսյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում