Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ
Դուբայում հորդառատ անձրևները հեղեղել են ճանապարհները։ Ապրիլի 15-ի երեկոյից սկսված անձրևները չեն դադարում։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ չեղարկվել է 17 չվերթ, որոնցից շատերը հետաձգվել են, իսկ որոշները կիրականացվեն այլ օդանավակայաններից։
Առավոտյան մետրոյի Օնպասիվ կայարանը ևս հեղեղվել է։
Նման իրավիճակ է նկատվում մյուս քաղաքներում ևս։ Շարժայում տեղումների պատճառով առկա է վատ տեսանելիություն:
Արտակարգ իրավիճակի պատճառով ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիան հետաձգել է աապրիլի 16-ին նախատեսված բոլոր հանդիպումները։
Արտակարգ իրավիճակի պատճառով ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիան հետաձգել է աապրիլի 16-ին նախատեսված բոլոր հանդիպումները։
Կարծիքներ