Դատախազությունը հայց է ներկայացրել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակի դեմ` անհնազանդության մեղադրանքով

Դատախազությունը հայց է ներկայացրել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակի դեմ` անհնազանդության մեղադրանքով

Կատալոնիայի դատախազությունը երկուշաբթի դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ տարածաշրջանային խորհրդարանի խոսնակ Ռոժե Թորենի՝ Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը չենթարկվելու համար՝ գրում է ТАСС-ը:

Հայցեր են ներկայացվել նաև տեղական պալատի նախագահության երեք անդամի նկատմամբ: Դրանք կապված են խորհրդարանի ղեկավարության որոշման հետ, որը թույլ է տալիս քննարկել Կատալոնիայի ինքնորոշման մասին մի շարք նախաձեռնություններ՝ հակառակ Սահմանադրական դատարանի որոշման:

41-ամյա Թորենը, որն ինքնավարության անկախության ջատագովներից է, Կատալոնիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնել է 2018-ին: 2019 թվականի հոկտեմբերին Սահմանադրական դատարանը հիշեցրել է նրան, որ պալատը չպետք է ձեռնարկի որևէ նախաձեռնություն, որը կներառի ինքնորոշման իրավունքի իրականացման քայլեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում