Վանաձոր քաղաքում այրվել է 120 հա խոտածածկույթ

Վանաձոր քաղաքում այրվել է 120 հա խոտածածկույթ

Օգոստոսի 31-ին, ժամը 13։55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի հյուսիսային սարալանջին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տարոն-4 թաղամասի հյուսիսային սարալանջի և Բազումի լեռնաշղթայի միջև ընկած հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Բազում բնակավայրից 10 բնակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում