Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Գազայում ցեղասպանության նշաններ չի տեսնում
Միացյալ Նահանգները որևէ նշան չի տեսնում, որ Իսրայելի պաշտպանության ուժերը ցեղասպանություն են իրականացրել Գազայի հատվածում։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կայացրած որոշումը։
«Մենք ոչ մի ապացույց չենք տեսել, որը կաջակցի Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ցեղասպանության մտադրության կամ գործողությունների մասին պնդումներին», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Մենք ապացույցներ չունենք, որ դա տեղի է ունենում: Մենք չունենք ապացույց, որ նրանք [իսրայելցիները] միտումնավոր փորձում են ոչնչացնել Գազայի ժողովրդին», - ասել է Քիրբին: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՄՔԴ-ն Գազայում ցեղասպանության վերաբերյալ եզրակացության չի եկել։ Բացի այդ, նա քննադատել է Իսրայելի ղեկավարության այն ներկայացուցիչների հայտարարությունները, ովքեր հայտարարում են Գազայում պաղեստինցիների հավաքական պատասխանատվությունը արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումների համար։ «Այս կարգի մեկնաբանությունները նույնպես, իհարկե, հակաարդյունավետ են, ապակառուցողական, դրանում կասկած չկա»,- ընդգծեց ԱԱԾ աշխատակիցը։
Կարծիքներ