ԱՄՆ-ը պետք է վերանայի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել Վաշինգտոնի և Էր-Ռիադի հարաբերությունները նավթի արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ + որոշումից հետո։
«Այո», - ասաց նախագահը երեքշաբթի երեկոյան CNN- ին տված հարցազրույցում , երբ հարցրեցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է վերանայի իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, քանի որ «սաուդցիները Ռուսաստանի կողքին են՝ ընդդեմ ԱՄՆ-ի»:
Ըստ Բայդենի՝ Էր Ռիադը բախվում է «հետևանքների՝ Ռուսաստանի հետ արածի պատճառով»։ Նա հավելել է, որ չի մանրամասնի Վաշինգտոնի որևէ գործողություն, սակայն վստահեցրել է, որ «հետևանքներ կլինեն»։
Կարծիքներ