Ռուսական «Նովայա գազետա» պարբերականը հայտնել է խմբագրության շենքի դեմ իրականացված «քիմիական հարձակման» մասին

Մոսկվայում գտնվող շենքը, որտեղ տեղակայված է ռուսական «Նովայա գազետա» պարբերականի խմբագրությունը, «քիմիական հարձակման» է ենթարկվել: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին ասվում է պարբերականի կայքում:
«Տարածքներում պահպանվում է կայուն և սուր քիմիական հոտը, որը զգում են խմբագրության, ինչպես նաև շենքում տեղակայված այլ կազմակերպությունների բոլոր այցելուներն ու աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում աշխատում են ՌԴ ԱԻՆ, ՆԳՆ և ԱԴԾ աշխատակիցները:
Պարբերականի աշխատակիցները պնդում են, որ տարածված հոտը շատ նման է այն հոտին, որը զգացել էին 2017 թվականի հուլիսին «Նովայա գազետա» պարբերականի լրագրող Յուլյա Լատինինայի տան և մեքենայի դեմ իրականացված հարձակման հանգամանքներն ուսումնասիրելիս: Այն ժամանակ լրագրողի գույքը ցողել էին անհայտ բաղադրությամբ սուր հոտով գազով:
Կարծիքներ