Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված աշխատանքներ են տարվում ողջ հանրապետությունում. նախարար
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ ապաստարանների և ծածկվող տարածքների հետ կապված հարցին: «Ապաստարանների թեման գաղտնի է, ինչ վերաբերում է ծածկերին, ապա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ոչ միայն սահմանամերձ գոտիներում, այլև երկրի ողջ տարածքում։ Իրազեկման, տարհանման, ուսումնամեթոդական օգնության հարցով պարապմունքներ են անցկացվում»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ Սյունիքի Շիկահող գյուղում գործում է քաղաքացիական պաշտպանություն, որի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս խաղաղապահ ուժերի միջոցով աշխատանքներ իրականացնել հրդեհների մարման համար։
«Նման հենակետ կա նաև Շուռնուխում։ Մոտ ժամանակներս նման հենակետ կլինի Կոռնիձորում»,- ասաց նա:
Կարծիքներ