Մալիում իսլամիստները 51 խաղաղ բնակչի են սպանել
Առնվազն 51 մարդ Է սպանվել իսլամիստների կողմից Մալիի երեք գյուղերում՝ Նիգերի հետ սահմանի մերձակայքում: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն շրջանի վարչակազմի պատրաստած փաստաթղթերը, որտեղ կատարվել Է հարձակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ գրոհը կատարվել Է օգոստոսի 8-ի երեկոյան միաժամանակ երեք գյուղերի վրա: Իր հերթին Ֆրանս Պրես գործակալությունը (AFP), վկայակոչելով զինվորականներին, հայտնել Է, որ խոսքը վերաբերում Է Քարու, Ուաթագունա եւ Դաութեգեֆթ գյուղերին:
Մալիի այն շրջանում, որտեղ տեղի Է ունեցել այդ հարձակումը, գործում են «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» խմբավորումների զինյալները, որն «Իսլամական պետության» եւ «Անսար ուլ Իսլամի» կառույցն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ