Հայաստանը «ճռթոյի դուքյան» համարող կայսերական քարոզիչները ստիպված են համակերպվել իրականության հետ. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքին:
Չախոյանը մասնավորապես գրել է.
«Հայաստանը «ճռթոյի դուքյան» համարող կայսերական քարոզիչները ստիպված են համակերպվել իրականության հետ։
Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը բարձրագույն արժեքներ են, իսկ դրանք ոտնահարող կայսերական քարոզիչները առնվազն անցանկալի անձ են Հայաստանում։
Հայաստանում վաղուց չկա ու չի լինելու այլևս Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը ոտնահարող կայսերական քարոզիչների երազած անողնաշար իշխանությունը։ Իսկ քարոզիչների հայկական ազգանունն ու ֆիզիկական ծագումնաբանությունը դեռ փաստ չէ նրանց հայ լինելու մասին։
Հայաստանն ինքնիշխան է ու անկախ։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Հիշեցենք՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Կարծիքներ