Ալվարեսի երկրպագուները ստորագրահավաք են կազմակերպել, որով հորդորում են ֆուտբոլիստին բաժանվել ընկերուհուց

Մի խումբ երկրպագուներ կոչ են անում Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին բաժանվել ընկերուհուց։ Այս մասին գրում է Mirror-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Արգենտինայում հավաքականի չեմպիոնությունը նշելու ժամանակ երկրպագուներից մեկն անչափ զայրացել է, որ հարձակվողի ընկերուհի Էմիլիա Ֆեռերոն մի խումբ երկրպագուների թույլ չի տվել լուսանկարվել խաղացողի հետ։
Դրանից հետո երկրպագուներն օնլայն-ստորագրահավաք են ստեղծել, որն Ալվարեսին կոչ է անում բաժանվել ընկերուհուց, որի հետ նա հանդիպում է արդեն 4 տարի։ Այդ խնդրանքն արդեն հավաքել է ավելի քան 20 հազար ստորագրություն։
ԱԱ-2022-ի ընթացքում 22-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 4 գոլի հեղինակ՝ օգնելով թիմին հաղթել մրցաշարը։
Կարծիքներ