ԱՄՆ-ն իրազեկում է հրապարակել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին ռուսական Ս-400-ների գնման պատճառով

ԱՄՆ-ն իրազեկում է հրապարակել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին ռուսական Ս-400-ների գնման պատճառով

Ամերիկյան վարչակազմը երկուշաբթի հրապարակել է իրազեկում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության դեմ ավելի վաղ արդեն մտցված պատժամիջոցների մասին ռուսական Ս-400 զինիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: ԱՄՆ Պեռքարտուղարության համապատասխան իրազեկումը հրապարակվել է, այսպես կոչված, դաշնային ռեեստրում՝ ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթից հետեւում է, որ սահմանափակող միջոցառումները տարածվում են ինչպես Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, այնպես էլ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի վրա, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարության եւս երեք ներկայացուցիչների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօլուի եւ Ֆարուք Յիդիթի վրա: Այս որոշումների մասին հայտարարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ԱՄՆ դեռեւս նախորդ վարչակազմի օրոք՝ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ: Սահմանափակումները կիրառվել են CAATSA օրենքի շրջանակում: Նոր իրազեկման մեջ նշվում է, որ պատժամիջոցները սկսել են գործել «2020 թվականի դեկտեմբերի 14-ից»:

Դեկտեմբերին կիրառված պատժամիջոցները ներառել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության համար ԱՄՆ լիցենզիաների եւ թույլտվությունների տրամադրման արգելք, ինչպես նաեւ այդ կազմակերպության նշված ղեկավարների ակտիվների սառեցում ու մուտքի սահմանափակումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում