Պուտինը կոչ է արել փոխել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել կարգավորել միգրացիոն պետական քաղաքականության հայեցակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է gazeta կայքը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայություն հայտարարությանը:
Նա ընդգծել է, որ այն պետք է ամբողջությամբ հաշվի առնի առկա մարտահրավերները՝ հիմք դառնալով օրենսդրության հետագա կատարելագործման համար: ՌԴ նախագահը նշել է, որ այս ոլորտը չափազանց զգայուն է Ազգային անվտանգության և երկրի ու հասարակության կայուն զարգացման համար:
Կարծիքներ