Թաթարստանում օդանավ է կործանվել․ զոհվել է 19 մարդ

Թաթարստանում օդանավ է կործանվել․ զոհվել է 19 մարդ

Ավիաակումբին պատկանող L-410 ինքնաթիռը կործանվել է Թաթարստանի Մենզելինսկ քաղաքում, հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից:

«Մոսկվայի ժամանակով 09:11-ի սահմաններում Մենզելինսկում ավիաակումբին պատկանող թեթև շարժիչով L-410 ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել է 20 մարդ, մեծ մասը ՝ դեսանտայիններ»,- ասել է աղբյուրը:

Աղբյուրի փոխանցմամբ ՝ արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է 19 մարդ, երեքը վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում