Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում է ստորագրել: Նրա լիազորությունները դադարեցվել են:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի N 467-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը՝
1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:
2. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները համարել դադարած», - նշված է որոշման մեջ:
Կարծիքներ