Մումբայոմ առնվազն 11 մարդ Է զոհվել շենքը փլվելու հետեւանքով
Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսում առնվազն 11 մարդ Է զոհվել, 18-ից ոչ պակասը վնասվածքներ ստաել շենքը փլվելու հետեւանքով: Ինչպես հունիսի 10-ին հայտնել Է NDTV հեռուսաալքիքը, միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 9-ի ուշ երեկոյան:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ երկհարկանի բնակելի շենքը փլվել Է մի այլ շինության վրա Մալադ հետնախորշերի թաղամասում: Փլուզման վայում ընթանում են փրկարարական աշխատանքներ, իշխանությունները կարծում են, որ փլատակների տակ կարող Է մարդիկ մնացած լինեն: Ավելի վաղ India Today հանդեսը տեղեկացրել Էր 11 զոհվածների եւ յոթ տուժածնեի մասին:
Նշվել Է, որ փրկարաներին հաջողել Է փլատակներ տակից 15 մարդ հանել: Փրկարաները նաեւ տարահանել են մարդկանց մյուս եռահարկ շինությունից, որը գտնվում Է վթարային վիճակում: Նախնական տեղեկատվությամբ փլվելու պատճառ կարող Էր դառնալ շենքի ջեռուցումը. Հնդկաստանի արեւմտյան ափին սկսվում Է անձրեւների սեզոնը, Մումբայում տեղի Է ունեցել այս տարի առաջին մուսոնային տեղետարափը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ