Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ՝ Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կշարունակվի պատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ-2022 որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ Բուլղարիայի դեմ կարևորագույն խաղերին մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին կմեկնի մրցավայր։
Կարծիքներ