Փարիզի կենտրոնում թալանել են Bulgari ոսկերչական խանութը
Փարիզի 1-ին թաղամասի Վանդոմ հրապարակում գտնվող Bulgari ոսկերչական խանութը, որտեղ գտնվում են բազմաթիվ շքեղ խանութներ, իսկ մոտակայքում՝ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը, թալանվել է շաբաթ կեսօրին, հայտնում է BFMTV-ն։
Ավազակություն կատարած 3 անձանց հաջողվել է մոտոցիկլետներով փախչել հանցագործության վայրից, նրանք հետախուզվում են ոստիկանության կողմից:
Նշվում է, որ հանցագործների դեմքերը ծածկված են եղել, կրել են գլխարկներ, իրենց հետ ունեցել են երկարափող զենքեր։
Գողացված զարդերի ընդհանուր գումարը դեռ չի հաշվարկվել։
Սա առաջին անգամը չէ, որ թալանվում է այս ոսկերչական ապրանքանիշի բուտիկը։ 2021 թվականի սեպտեմբերին գլխարկով-դիմակով ավազակները ատրճանակներով թալանել են 10 միլիոն եվրո արժողությամբ խանութը։
Նրանցից մեկը հանցագործությունից կարճ ժամանակ անց բերման էր ենթարկվել, մյուսները ձերբակալվել էին ավելի ուշ։
Կարծիքներ