Ղրղզստանի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

Այս մասին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Նախօրեին Ջապարովը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ առցանց նիստին, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ՝ կապված  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակիհետ:

Ջապարովը նշել է, որ Ղրղզստանը չափազանց անհանգստացած է երկու բարեկամ պետությունների սահմանին իրավիճակի սրմամբ։

Նա ընդգծել է իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ երկու կողմերը կշարունակեն զերծ մնալ ուժի կիրառումից և միմյանց միջև բոլոր տարաձայնությունները կլուծեն  խաղաղ ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում