ԱՄՆ-ում նախորդ օրը յուրաքանչյուր րոպեն մեկ կորոնավիրուսի հետևանքով մահ է գրանցվել. զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 150 000-ը
Անցած չորեքշաբթի Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր րոպեի ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված մահվան մեկ դեպք է գրանցվել, գրում է reuters.com-ը՝ մանրամասնելով, որ նախորդ օրը երկրում մահվան 1461 նոր դեպք է գրանցվել: Նախքան այս օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր մայիսի 27-ին՝ 1484 մահվան դեպք:
Մինչդեռ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 150 000-ը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
Աղբյուրը նկատում է, որ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերի շարունակական աճ է նկատվում: Իրավիճակն առավել ծանր է Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգներում, որտեղ հիվանդանոցները լեփ-լեցուն են:
Նահանգների շարքում մահվան ելքով դեպքերի թվով առաջատարը Տեխասն է, որտեղ մեկ ամսում մոտ 4300 հիվանդ է մահացել:
Ըստ worldometers.info կայքի՝ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 4 568 375 մլն դեպք:
Կարծիքներ