Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղել անօդաչուների գրոհը Խամա նահանգում
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) հակաօդային պաշտպանության համակարգերը հուլիսի 16-ի երեկոյան հետ են մղել անօդաչուների գրոհը Խամա նահանգի Սալամիա բնակավայրի շրջանում: Այդ մասին, հաղորդում Է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
«Ձայները, որոնք լսվում Էին երեկոյան, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքն Է Սալամիա քաղաքում՝ անօդաչուների գրոհը հետ մղելիս»,-գրում Է գործակալությունը:
Պարզվում Է, թե որտեղից են ուղարկվել անօդաչու թռչող սարքերը, եւ դրանց պատկանելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ