Հունաստանում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի
Կենտրոնական Հունաստանում հայտնաբերվել է տղամարդու դի, որը դարձել է հանգստյան օրերին երկիրը պատուհասած հզոր փոթորիկի երրորդ զոհը:
Այդ մասին հայտնում է «Evropeyskaya Pravda» -ն՝ հղում անելով Kathimerini-ին:
Իշխանությունները հայտնել են, որ անհայտ կորած 62-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի օրը՝ Կարդիցա քաղաքից դուրս:
Միևնույն ժամանակ, հարևան տարածքում անհետ կորած կնոջ որոնումները շարունակվում են:
«Յանոս» անվանումը ստացած փոթորիկը պատել է Արևմտյան և Կենտրոնական Հունաստանի որոշ տարածքներ ՝ եղեղելով մի քանի հազար տներ և վնասելով ճանապարհներն ու բերքը արևմտյան Հունաստանի կղզիներում և արևմտյան և կենտրոնական մայրցամաքում:
Կարծիքներ