Սլովենիայի նախագահը կհանդիպի Սերբիայի և չճանաչված Կոսովոյի առաջնորդների հետ

Սլովենիայի նախագահը կհանդիպի Սերբիայի և չճանաչված Կոսովոյի առաջնորդների հետ

Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը կհանդիպի Սերբիայի և չճանաչված Կոսովոյի ղեկավարների հետ և կքննարկի Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության վիճակը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով STA գործակալությանը ։

Կիրակի Պահորը հանդիպում կունենա Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, իսկ երկուշաբթի կայցելի Կոսովո, որտեղ կհանդիպի նախագահ Վիոզա Օսմանիի և վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Այցի ընթացքում Սլովենիայի նախագահը գնահատականներ և կարծիքներ կփոխանակի Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության վիճակի, Արևմտյան Բալկաններում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկի Բրդո-Բրիոնի գործընթացի շրջանակներում հաջորդ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ .

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում