Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին

Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Երևանում արած հայտարարություններին․

«Արձանագրեցինք, որ Փարիզը փորձում է ամեն գնով զինել Հայաստանին, որպեսզի նորից ներքաշի ագրեսիայի և ռազմական արկածախնդրության մեջ։

Սակայն Ֆրանսիայի համար պետք է պարզ լինի, որ այդ ջանքերն ու մեր տարածաշրջանին միջամտելու՝ իր պատմական փորձերը կձախողվեն»,– հայտարարել են ԱԳՆ-ից։

Հիշեցնենք՝ Կատրին Կոլոննան երեկ հայտարարել է, որ Ֆրանսիան համաձայն է պայմանագրի կնքմանը, որը հնարավորություն կտա պաշտպանական ռազմատեխնիկա տրամադրել Հայաստանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում